Հայկական ժամանակ օրաթերթը հայտնում է, որ ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:
Մեզ չհաջողվեց պարզել, սակայն, թե ի՞նչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել:
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին: