Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնել է, թե որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին։
Այսօր՝ մայիսի 28-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 18:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց քիչ ավելի ուշ՝ մոտ 18:30-ին:
 
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:56-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5850 մարդ: