Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված երիտասարդը 13-ամյա Ռուբեն Թումասյանն է: 2018 թ. դեկտեմբերին բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին սուր լիմֆոբլաստային լեյկոզ, երկու տարի բուժվելուց հետո Ռուբենի մոտ հիվանդությունը ցավոք նորից կրկնվեց։ Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քիմիոթերապիայի կուրսերից հետո երեխայի մոտ գրանցվեց ռեմիսիա (ժամանակավոր կայուն վիճակ): Ռուբենի կյանքը փրկելու համար անհրաժեշտություն առաջացավ իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որը Հայաստանում չի իրականացվում:
Վիրահատության համար կազմակերպվեց հանրային դրամահավաք, արդյունքում հավաքվեց շուրջ 60.000 դոլար, որն էլ հնարավորություն տվեց 2021թ.ի ավարտին Սանկտ Պետերբուրգում իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում:
Միջամտությունից հետո մինչ օրս երեխան գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ բժիշկների հսկողության տակ: Այս ամբողջ ընթացքում նա իրեն ընդհանուր լավ էր զգում, սակայն վերջին շրջանում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, ու բժիշկները ստիպված են եղել երեխային հոսպիտալացնել վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոցը ներկայացրել է շուրջ 27.000 դոլարի հաշիվ՝ թանկարժեք դեղորայքային բուժման ու միջամտությունների համար. ռեանիմացիայում բուժման յուրաքանչյուրն օրն արժե շուրջ 800 դոլար: Այս գումարը հիվանդանոցին պետք է վճարել առաջիկա օրերին, այդ իսկ պատճառով ողջ գումարն անհրաժեշտ է հնարավորինս շտապ հավաքել:
Սիրելի ընկերներ, Ռուբենը շատ խելացի ու զարգացած երեխա է, ունի բազում երազանքներ, որոնցից մեկը բժշկելն է իր նման հերոս և կյանքի համար պայքարող բալիկներին:
Եկեք միասին հնարավորություն տանք նրան իրագործելու իր երազանքը, միասին օգնենք երեխային վերջնականապես հաղթահարելու այս չարաբաստիկ հիվանդությունը:
Ռուբենի բուժման համար փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռուբեն Թումասյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158