ՀՀ ոստիկանությունը հայտնում է
Մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները:
Պարզվեց՝ օտարերկրացի տղամարդը Ծաղկաձորի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ գողացել են դրամապանակը, որի մեջ 135 հազար դրամ կար: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները ստացան օպերատիվ տվյալներ, որ դրամապանակը գողացել էր Հրազդան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Կասկածվողը տաքսու վարորդ էր, գողությունն արել էր ուղևորին տեղափոխելիս:
Հետագա միջոցառումների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Տեսանյութ ՝