Ագնեսսա Խամոյանը ծնվել է 1990թ. հոկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Դավիթաշեն գյուղում:
2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Լրագրող:
2009-2018թթ. աշխատել է «Երկիր» թերթում եւ yerkir.am կայքում: 2013-2018թթ. եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիր, hեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա» եւ Հանրային հեռուստաընկերություններում: 2018-2021թթ.՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարող:


 

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

 

 

Խամոյանը 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի հոկտեմբերի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: 

Խամոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, և մեկ ավտոմեքենա՝ «Մազդա» մակնիշի:

Որպես կանխիկ գումար ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 6 հազար եվրո: 

Որպես եկամուտ Խամոյանը ներկայացրել է «Շարկ» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 69 հազար դրամ և 525 հազար 809 դրամ էլ եկամուտ՝ ստացած Պետական եկամուտների կոմիտեից:

Նախկին լրագրողը նաև ներկայացրել է ստացած վարկ, որի մայր գումարը կազմում է 11 միլիոն 567 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով: