Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նշել է առաջիկա օրերին սպասվեիք եղանակը։

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Մայիսի 21-ին, 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:


 

🟫 Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր կեսօրից հետո, մայիսի 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-ի և 25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝ մայիսի 23-25-ը՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: