Ծնվել է 1981թ․ հուլիսի 23-ին՝ Ստեփանակերտում։ 2004թ․-ին ստացել է ԵՊՀ-ի տնտեսագիտության մագիստրոսի կոչում։
2004թ․-ին, նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում սովորելիս, հրաժարվել է տարկետման իրավունքից և 2005-2007թթ․-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2013թ-ին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (MBA) «Սկոլկովո» Մոսկվայի մենեջմենթի դպրոցում։
2002թ-ից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս մի շարք ոլորտների ընկերություններում հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ է։
Զբաղվում է սպորտով՝ դայվինգով, լեռնադահուկային սպորտով, սնոուբորդով, նաև եռամարտով։
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Զարուհի Բադալյան։