Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Արմենուհի Հարությունյանը։

Նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ ՝ Արմենուհի հարությունյանի կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

  1976թ. հոտեմբերի 16, ՀՀ, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2016թ. հուլիսից ՀՀ արդարադատության նախարարության Իրավական փոխօգնության վարչության պետ
2014 - 2016թթ. ՀՀ արդարադատության նախարարության Միջազգային իրավական հարաբերությունների վարչության Հանձնումների և դատական հանձնարարությւոնների բաժնի պետ
2012 - 2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության Միջազգային իրավական հարաբերությունների վարչության Դատական հանձնարարությունների բաժնի պետ
2003 - 2011թթ. ՀՀ արդարադատության նախարարությանՄիջազգային իրավական հարաբերությունների վարչության Եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
2001 – 2003թթ. ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Միջազգային բաժնի գլխավոր մասնագետ
1999 – 2001թթ. ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ
1999թ. ապրիլ – 1999թ. հուլիս ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության Միջազգային հարաբերությունների բաժնի առաջին կարգի մասնագետ

Կրթություն

 

1994 – 1999թթ. Երևանի տնտեսա–իրավագիտական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ , մասնագիտացումը՝ իրավաբան-միջազգայնագետ, միջազգային հարաբերությունների բակալավր
2008 – 2010թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոս
2010 – 2014թթ. Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ

Այլ տեղեկությունները

2008թ. – Եվրամիության անդամ պետությունների հետ ՀՀ վիզաների դյուրացման բանակցությունների աշխատանքային խմբի փորձագետ
2008թ. – Հայաստանի Հանրապետությունում Կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ
2009թ. – Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ
2012-2014թթ. - ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ
2012 – 2016թթ. - Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով համագործակցության մասին Եվրոպական կոնվենցիաների գործողության փորձագիտական հանձնաժողովի անդամ Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի: