ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել։

Մայիսի 19-ին, ժամը 18։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Աբովյան քաղաք տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժածներ չկան։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

 

Փրկարարները «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 3 մ)։