«Դիմադրություն» շարժման առաջնորդներից ՝ Իշխան Սաղաթելյանը իր այսօրվա եզրափակիչ ելույթում հանդես եկավ հայտարարությամբ։
Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղը փողոցներ չեն փակելու։ Փոխարենը նա բոլորին հրավիրեց ժամը 09.30-ին գալ Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ անհնազանդության այլ ակցիաներ կլինեն։
Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ վաղվա անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշեց, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,– ասաց նա։