Այսօր՝ մայիսի 19-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2800 մարդ: