ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը այս տարվա մարտի 16-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակ օրաթերթը։ 

պատգամավորը հայտարարագրել է 5 հողամաս, որից 4-ը՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքում, մեկը՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: 

Վերջինս նաև հայտարարագրել է 1 շինություն, որը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է գտնվում:

 

 

 

Որպես շարժական գույք ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է «Կիա» մակնիշի ավտոմեքենա:

Կանխիկ դրամ բաժնում էլ Մկրտչյանը հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 6 հազար դոլար և 3 հազար եվրո:

2021 թվականին որպես աշխատավարձ ՀՀ Ազգային ժողովից Աննա Մկրտչյանն ստացել է 4 միլիոն 569 հազար դրամ: