ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՝ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։
Ընդդիմության բողոքի ակցիաների կազմակերպիչնեը շարունակում են ստել ու փորձում են մոլորեցնել բոլորին՝ անգամ իրենց կողմնակիցներին։
 
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպած երթին մասնակցել է 40-50 հազար մարդ։
Այն ինչ, Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկել է երթը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է 40-50 հազար մարդ ֆիզիկապես տեղավորել։ Անգամ պարզ մաթեմատիկական հաշվարկն է դա ցույց տալիս։
 
 
Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի հաշվարկներով 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ։
Կասկածից վեր է, որ Իշխան Սաղաթելյանը բացահայտ ստում է, հայտարարելով թե երթին 40-50 հազար մարդ է մասնակցել։
Կցված լուսանկարում Ֆրանսիայի հրապարակն է՝ 19։30-ի դրությամբ։