«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
 
 
Ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
 
Ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Գոգոլի, Դ.Անհաղթի, Սուրենյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
 
Ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: