ԱԺ պատգամավոր Ագնեսսա Խամոյնաը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից հետևյալ գրառումը կատարել։
Հանդիպում 30 տարի անց Ֆրանսիայի հրապարակում
Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Արցախի համար մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ողջունում, լուսանկարվում, խոսում անցյալից, ներկայից, հետաքրքրվում ապագայի մասին նախագահի տեսլականով։
Նրանց թվում մանկության ընկերներ, նախկին հարևաններ, Արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած մարտական ընկերներ, մարդիկ, որոնց նախագահը վաղուց չէր հանդիպել (պարբերաբար նաեւ ֆոտոշարքեր եմ ձեզ ներկայացնում)։
Ամենատպավորիչն ու անսպասելին սակայն հանդիպումն էր Ռոմանի հետ, երեկ… 30 տարի անց:
1992թ.-ին եղծահողցի Ռոմանը եղբոր, հորեղբոր որդու, երկու համագյուղացիների եւ Սամվել Բաբայանի հետ միասին Բաքվի ամիսների բանտարկությունից հետո վերադարձվում են հայրենիք։ 6 հայ գերիների փոխանակումը տեղի է ունենում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբասովի դիմաց, վերջինիս ավելի վաղ մերոնք առեւանգած են լինում դատախազության շենքից՝ փոխանակման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: 6 գերիների, այդ թվում Սամվել Բաբայանի, փոխանակման բանակցությունները, որ Քոչարյանն անձամբ է վարել, բավականին բարդ են եղել և տևել են մոտ երկու ամիս( «Կյանք եւ ազատություն», էջ 110)։