ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը հայտնում է, որ մայիսի 13-ին, ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավիթաշեն կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են Ք․ Ա․-ի (ծնված՝ 1973 թ․) ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին։