Մայիսի 9-ին Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Արմինե Ճաղարյանին-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

 

 

Արմինե Ճաղարյանը Շանթ հեռուստաընկերության հաղորդավարուհին էր։ 

Նա դերասան, սցենարիստ Վահե Խաճատրյանի կինն էր։

 

 

Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։

 Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։

 

 

Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասել է Թադևոսյանը։