Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

 

Հաղորդավարուհին մահից մեկ օր առաջ գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։

 

 

«Իմ առաջին ուղիղ եթերը Ռադիոյի եթեր էր, իսկ այսօր ուրիշ աշխարհ-ռադիոյի օրն է : շնորհավորեմ բոլոր գործընկերներիս, ուսանողներիս ու ռադիոլսողներին»,-գրել էր նա: