Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել ՝ այսօրվա ՝ մայիսի 10-ի անելիքների մասին։

 

 

Սիրելի հայրենակիցներ, վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքի երթևեկությունը: Մեր հաղթանակը մոտ է: Դուրս ենք գալիս փողոց ու կոնկրետ խնդիրներ լուծում:
 
Ուրեմն, ժամը 12:00-ին հանդիպում ենք հետևյալ վայրերում:
1. Գայի պողոտա՝ Mega Mall առևտրի կենտրոնի դիմացի մայթ:
 
 
2. Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ:
3. 15 թաղամաս՝ Գ. Չաուշի արձանի հարևանությամբ:
4. Սասունցի Դավթի արձանի դիմաց: