Քիչ առաջ ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել լրագրողի և պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։
Լրագրող Սյուզի Բադոյանը լուսանկար է հրապարակել։
Լրագրողը փորձեց մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլեց լրագրողի հեռախոսը, վնասելով նաեւ Բադոյանի ձեռքը։
Լրագրողը պահանջեց անհապաղ վերադարձնել հեռախոսը։ Սարգսյանը այն հետ տվեց, սակայն այդպես էլ ներողություն չխնդրեց պահվածքի համար։