Արփի Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտարարությամբ հանդես եկել ՝ կապված երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Հիշեցնենք որ Արփի Ոսկանյանը արձակագիր, բանաստեղծուհի է։ Ահա գրառումը ՝
Ինձ հետաքրքիր ա՝ էդ մարդիկ, որ փողոց են փակում ու հավաքվում հրապարակներում, պահանջում Նիկոլի հեռացում ու սատարում Քոչարյանին, տեղյակ ե՞ն, որ Քոչարյանը հստակ արտահայտել է իր տեսակետը միութենական պետության վերաբերյալ եւ բաց տեքստով ասել, որ անկախ Հայաստան չի լինելու։ Բոլորը տեղյակ ե՞ն։ Ու էդ դեպքում ո՞նց են իրենցից բացի ինչ-որ մեկի հասցեին գոռում՝ դավաճան։