Ռեգինա Պրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Փողոցում թափառող ընդդիմության գլխավոր պլաններից մեկը, որը պատրաստվում են իրագործել սույն թվականի մայիսի 1-ին՝ դա <<մարտի 1>> բեմականացնելն է։ Բավականին մեծ գումարի դիմաց(4000-6000 դոլար) պայմանավորվածություն են ձեռք բերել գումարի դիմաց ծեծ ուտողների հետ։ Այսինքն ըստ իրենց նախապատրաստած սցենարի քաղաքացիական անձինք ոստիկանական համազգեստով մոտենալու են վճարված անձանց ու սրտների ուզածի չափով հարվածեն։
Դե հանուն 6000 դոլարի ոմանք շաուրմա էլ են պատրաստ դառնալ և ամենևին զարմանալի չէ։ Դիմում եմ ՀՀ ոստիկանությանը և ակնկալում զգոնություն և պրոֆեսիոնալիզմ այդ օրը կեղծ ոստիկաններին շտապ հայտնաբերելու համար։ Չի կարելի թույլ տալ կեղծիքով ու խաբեությամբ սևացնեն ոստիկանի անունը հեղափոխական Հայաստանում։ Վստահ եմ համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն նմանատիպ ներկայացումները կանխելու նպատակով!!!