ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են կոտրում ՔՊ գրասենյակը։
Վերջին անգամ երբ «դավաճան, Արցախ, հայրենիք» գոռացող երիտասարդ, առողջ տղամարդկանց խումբը եկել էր ՔՊ գրասենյակի մոտ, նոյեմբերի 9-ն էր։
Փողոցում մի երկու անգամ հայրենիք ու Արցախ էին գոռացել, դրոշ ծածանել, բարձրացել գրասենյակ, կոտրել դուռը, դրոշների վրա ու դրոշի տակ թաքցնելով գողացել տեսախցիկներ, նոթբուք, այլ արժեքավոր իրեր և գումար ու հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարած համարելով՝ հեռացել։
Այս գործով կան մեղադրյալներ և եթե չեմ սխալվում, գործն արդեն դատավարության փուլում է։
Տեսանյութ ՝