"Ինչո՞ւ չենք ցույց տալիս երեխաների դեմքերը"
Երեխաները իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ:
 
 
Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան՝ կորոշեն:
Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: 
Ճանաչելի լինելու դեպքում ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավել ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:
Ինչ միջավայր էլ որ մտնեն, ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն:
Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել )))
Սիրուշոյիգրառումը իր ֆեյսբուքյան էջում։