Տեր Հովսեփը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Երիտասարդ ուսանողն իր ուսուցչի հետ գնաց զբոսնելու։ Դրսում՝ փողոցի մյուս կողմում, ուսանողը նկատեց մի զույգ հնամաշ կոշիկներ, որոնք պատկանում էին աղքատ գյուղացում, ով այդ պահին աշխատում էր դաշտում։
 
 
Ուսանողն ասաց պրոֆեսորին․
- Արի կատակենք. թաքցնենք նրա կոշիկները և հետևենք, թե նա ինչ կանի։
 
Պրոֆեսորը պատասխանեց․
- Երիտասարդ, երբեք մի կատակիր ուրիշի դժբախտության վրա։ Բայց քանի որ դու հարուստ ես, կարող ես հաճույք ստանալ հետևյալից․ յուրաքանչյուր կոշիկի մեջ մեկական ոսկե մետաղադրամ դիր, իսկ ես ու դու կթաքնվենք ծառերի հետևում և կհետևենք, թե նա ինչ կանի։
Ուսանողն այդպես էլ արեց, և նրանք երկուսն էլ թաքնվեցին ծառերի ու ճյուղերի հետևում։ Շուտով գյուղացին ավարտեց աշխատանքը և դաշտից հետ եկավ այն վայրը, որտեղ թողել էր կոշիկներն ու վերարկուն։
Երբ նա հագնում էր կոշիկները, զգաց, որ դրա մեջ ինչ-որ բան կա։ Սկզբում կարծեց, թե քար է, բայց երբ տեսավ, որ ոսկե մետաղադրամ է, շատ զարմացավ։
Նա նայեց շուրջը և ընկավ մտորումների մեջ։ Նորից նայեց շուրջը, բայց ոչ մեկի չտեսավ։ Մետաղադրամը դրեց գրպանը և սկսեց հագնել մյուս կոշիկը և հայտնաբերելով մյուս մետաղադրամը՝ սկսեց արտասվել։
Հանկարծ նա ծնկի իջավ, գլուխը բարձարցրեց դեպի երկինք և սկսեց աղոթել ու շնորհակալություն հայտնել Աստծուն։
Աղոթքի մեջ նա հիշեց իր ծանր հիվանդ կնոջը, երեխաներին, ովքեր ուտելու բան չունեն, իսկ հիմա անտեսանելի ձեռքի շնորհիվ, որն իրեն ոսկե մետաղադրամներ է տվել, նրանք այժմ կփրկվեն։
Ուսանողը խորը ցնցված էր, աչքերից արցունքներ էին հոսում։ Պրոֆեսորը հարցրեց․
 
- Եթե դու կատակեիր այնպես, ինչպես որ սկզբում էիր ցանկանում, արդյո՞ք ավելի երջանիկ կլինեիր, քան հիմա։
Տղան պատասխանեց․
- Պրոֆեսոր, դուք ինձ մի դաս տվեցիք, որը երբեք չեմ մոռանա։ Հիմա ես հասկանում եմ այն, ինչ երբեք չեմ հասկացել․ ավելի օրհնված է նա, ով տալիս է, քան նա, ով ստանում է։
ՄԻՇՏ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ Եւ ԿԼՑՎԵՍ ՀՈԳԵւՈՐ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ։ ՀԵՏԵւԻՐ ԽՂՃԻԴ ՁԱՅՆԻՆ ԵՒ ՄԻ ՇԵՂՎԻՐ ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻՑ։