Արտքաին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը։
Այսօր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացման ընթացքում արտքաին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: