Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանը Նոր Կյանք համայնքից էր։ Նա տան միակ տղան էր, ուներ 2 քույր։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի ՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
«Խոսքը կշռադատված երեխա էր, ոչ մի ավելորդ բան իրեն թույլ չէր տա, սիրված էր ընկերական շրջապատում, ուսուցչական անձնակազմի կողմից։ Ինքը յուրահատուկ երեխա էր, իր մասին վատ ու սխալ լուրեր տարածելը սխալ կլինի։
Էդուարդն իսկապես ոչ մեկին չէր նեղացնի, անգամ՝ ճանճին չէր նեղացնի։ Ինքն ամենից համեստ, ամենից բարի, ամենից հանդարտ, ամենից հետաքրքրասեր աշակերտներից էր»,- պատմում է Էդուարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Հարութունյանը