Քիչ առաջ ահազանգել էին Most.am և հետևյալ դեպքի մասին մանրամասներ ներկայացրել։

 

 

60-ամյա կինը ՝ Հրանուշը, ով արդեն 7-8 տարի է վարձով է բնակվում Դավիթաշենի բնակարաններից մեկում, միշտ պարտաճանաչ վարձի գումարը տվել է և ոչ մի խնդիր, թե գումարի, թե կենցաղային հարցերի շուրջ չի եղել։

 Մոտ մեկ շաբաթ առաջ տանտերը կնոջը ասել է, որ վարձը 3-4 անգամ թանկացնելու է, եթե չի կարող վճարել թող վեշերը հավաքի։ Իսկ երեկ արդեն 60-ամյա կնոջը տնից դուրս են շպրտել, որ ռուսներին վարձով տան։ Պատմում է կնոջ դուստրը։

 

 

Բարեբախտաբար Հրանուշը գտել է տուն և այս պահին գլխին տանիք ունի, բայց այս խնդրին շատ-շատերն են բախվել։ Պետք է պետությունը փորձի օգնել այդ մարդկանց։