ՊՆ-ն քիչ առաջ հայտնբեց բանակում ևս մեկ զոհի մասին: 

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

 

 

Իսկ դեռ երեկ  ՝ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը:

 

 

Զինվորներից Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի մահվան դեպքը գրանցվել է Մեղրիում, իսկ Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքը եղել է Գորիսում:

Երկրորդ դեպքով ևս կհարուցվի ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ, իսկ դեպքը տեղի է ունեցել զորամասում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքով նոր հանգամանքներ են հայտնի դարձել: Մեզ հայտնի դարձավ, որ զինծառայողների միջև կոնֆիլկտ է եղել:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: