ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի կողմից կատարված գողության  դեպքի հանգամանքները:

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  22-ամյա երիտասարդը 2021թ. սեպտեմբեր ամվսա տարբեր օրերի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պապի բնակարանից վերցնելով վերջինիս պատկանող ավտոտնակի բանալիների կրկնօրինակները, մուտք է գործել ավտոտնակ և չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 585.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:

 

 



Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: