The New York Times-ը հրապարակել է ամերիկյան հետախուզության տվյալները, որում ներկայացված է, թե փետրվարի 24-ից միչ7 օրս ռուսական բանակը որքան կորուստ է ունեցել:
Ըստ այդմ, այդ տվյալների համաձայն, Ուկրաինայում շարունակվող պատերազմի առաջին 20 օրերի ընթացքում ավելի քան 7000 ռուս զինծառայող է զոհվել։
Ամերիկյան լրատվամիջոցի տվյալներով, եւս 14-ից 21 հազար ռուս զինվոր վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, Ռուսաստանից պատերազմին մասնակցում է ավելի քան 150 հազար զինվորական։