Առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպիսիք են ձեթը, ալյուրը և շաքարավազը, կարող եք ձեռք բերել սահմանափակ քանակությամբ։ Ձեթը 3 շշից ավելին չեն վաճառում։ Իսկ շաքարավազը 5 կգ-ից ավել չեք կարող գնել։
Սակայն խանութներ կան, որ 2 կգ-ից ավել չեն վաճառում։ Ալյուրն այս պահին սահմանափակում չկա, բայց հիմնականում կգ-ով վաճառվող ալյուրը վերջացած է լինում խանութներին և միայն տուփերով ՝ թանկ արժեք ունեցողն են առաջարկում։