Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը Կարսի պայմանագրի 100-ամյակի առթիվ թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը (Գյոյչայի ու Զանգեզուրի մահալներ), այլև մայրաքաղաք Երևանը:

 

 

Կարելի էր սրա մասին առանձին գրառում չանել, եթե թեյի այս նկարը իր թվիթերի պաշտոնական էջում տարածած չլիներ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն: Ցանկացած նորմալ պետությունում այս գրառումը արդեն իսկ պատճառ կլիներ դիվանագիտական ճգնաժամի: 

Սակայն քանի որ Հայաստանի պետականությունը զավթված է կոլաբորացիոնիստ իշխանական խմբավորման կողմից, բողոքի փոխարեն կլինի ժպտադեմ հանդիպում թուրքական կողմի հետ և «խաղաղության դարաշրջան» անհեթեթ օրակարգի ինքնամոռաց գովազդ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուքագետ Վարուժան Գեղամյանը։