Աբրահամ Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
ադրբեջանն իր տանկային դիվիզիան հետ է քաշել Գանձակից։ Սա նշանակում է՝
1- Հայաստանի ու թուրքիայի ԱԳ նախարարները, Ռուսաստանի համաձայնությամբ, մոտ են սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման քայլին,
 
2- զորքի շարժը եղել է ինքնագլուխ, արկածախնդրություն, առանց անկարայի ու Մոսկվայի հետ համաձայնեցնելու, ինչն էլ առաջացրել է խաղաղապահի իմիջ ունեցող երկրի զայրույթը,
3- բաքուն օգտվում է առիթից՝ Արցախի ու Հայաստանի վրա հոգեբանական հավելյալ ճնշումներ գործադրելու, այդպես էլ ամբողջովին չբացահայտված «5 կետերի» շուրջ զիջումներ կորզելու, հստակեցումներ մտցնելու,
4-բայրամովի և հաջիևի հայտարարությունները, թե Նախիջևանն ու ադրբեջանը Սյունիքի փոխարեն Իրանի տարածքով կկապվեն, հերթական փուչիկն էր, որի նպատակը՝ Հայաստանի ու ադրբեջանի քույր իշխանությունների միջև գաղտնի բանակցություններն ստվերելն է։
Ի դեպ, ԱԺ-ում, այո՛, այս պահին ադրբեջանի պատվիրակի հետ բանակցություն է ընթանում տխրահռչակ պայմանների փաստաթղթի շուրջ։