Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում հրթիռակոծության են ենթարկվել Միացյալ Նահանգների հյուպատոսությունը և ամերիկյան ռազմաբազան։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Իրանի տարածքից։ Առնվազն 12 հրթիռ է արձակվել ԱՄՆ ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, և միայն աննշան վնասներ են հասցվել հյուպատոսությանը և ռազմաբազային։ Տեսանյւութ ՝