Առաջին ալիքը իր ֆեյսբուքյան էջում գրառում և տեսանյութ է հրապարակել ՝ հայտնելով, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2022»-ին։
Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից
«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել». Ռոզա Լին
Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին