Թուրքական Cumhuriyet թերթը հայտնում է, որ Ուկրանիան խնդրանքով դիմել է Հայաստանին և մի քանի երկրների նույնպես։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի Կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի Կենտրոնական բանկերին՝ խնդրելով դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով բոլոր գործարքները։
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն ընդունվում են Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում: Այս քարտերով հասանելի են բոլոր այն գործարքները, որոնք հասանելի են եղել միջազգային վճարային համակարգերի քարտերով: