«Ես մնում եմ Կիևում։ Բանկովայում։ Առանց թաքնվելու։ Եվ ես ոչ մեկից չեմ վախենում։ Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»,– ասել է Զելենսկին։
Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում թշնամուց հետք չի մնա, և որ իրենք կվերակառուցեն քաղաքները, «և դրանք ավելի լավը կլինեն, քան Ռուսաստանի ցանկացած քաղաք»։
Բացի այդ, Զելենսկին յուրաքանչյուր ուկրաինացու, որը դուրս է գալիս ռուսական զորքերի դեմ, «հերոս» է անվանել.
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: