Ալեքսեյ Ռեզնիկովը, ով Ուկրանիայի Պաշտպանության նախարարն է, հրապարակել է Ռուսատանի զոհերի, վիրավորների և կորուստների թվերը։
Չորս օրվա ընթացքում ռուսական կողմի կորուստները սպանվածներով և վիրավորներով կազմել են ավելի քան 5,3 հազար մարդ:
Նրա խոսքով՝ գերության մեջ են հակառակորդի հարյուրավոր զինվորներ ու սպաներ։ «Նրանցից շատերը շատ երիտասարդ են: Կրեմլը նրանց վերածում է հանցագործների, դարձնում մարդասպաններ: Նրանցից ոմանց խաբել են, ոմանց զոմբիացրել են քարոզչությամբ կամ ահաբեկել»,- ասել է ՊՆ ղեկավարը։