Թեկվոնդոյի միջազգային ֆեդերացիան ևս սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ։

 

 

 

Որոշում է կայացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զրկել մարզաձևի սև գոտուց։

 

 

 

Բացի այդ, արգելվել է մրցաշարերի ժամանակ հնչեցնել Ռուսաստանի և Բելառուսի օրհներգերը, ինչպես նաև օգտագործել այդ երկրների դրոշները։

Տեղեկությունը տարածում գտավ telegram-յան մի շարք ալիքներով, որոնք հղում են կատարել մարզաձևի միջազգային ֆեդերացիային։