Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալիյ Կլիչկոն:

 
 

 

«Մետրոն անցել է ապաստարանի ռեժիմի: Տրանսպորտային փոխադրումներ չեն իրականացվելու»,- նշել է Կլիչկոն:

 
 
 
 

Նա կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին մնալ տներում կամ ապաստարաններում: «Դուրս մի եկեք՝ բացառությամբ նրանց, ովքեր աշխատում են կրիտիկական ենթակառուցվածքների ձեռնարկություններում»,- գրել է Կլիչկոն: