Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի ղեկավարի ուղերձը հրապարակվել է «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում:

 

 

«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ամբողջ Ուկրաինայի տարածքում ընթանում են ռազմական գործողություններ: Եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնել արյունահեղությունը »,- ասել է Զելենսկին: