Լրագրող Դավիթ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

1 ՕՐ
Անգամ դրանից պակաս պահանջվեց, որ ՌԴ ԶՈւ֊ն հասնի Կիևի մատույցներ, ռմբակոծի ՌԴ սահմանից հազարավոր կիլոմետր հեռու ուկրաինական բնակավայրերը, ստիպի շատերին լքել հայրենիքը և այլն։


 

Ուկրաինայի տարածքը 600.000 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը` 40.000.000, բանակը` 200.000 և ավել, ունի ծով, Եվրոպայում է, անգնահատելի հարստություն հող ունի, ամեն բան, որ ունակ լինի կանխել էքսպանսիան։

 



Հայաստանը չուներ գրեթե ոչինչ, բայց 44 օր, հազարավոր կյանքեր, միլիոնավոր դոլարներ միայնակ դրեց Սուրբ հողը պահելու համար։

 

ՀՀ ԶՈւ֊ն չի՛ պարտվել։ Մենք կռվել ենք, մեզ փորձել են ճնշել ադրբեջանը, թուրքիան, պակիստանը, վարձկանները` միասին վերցրած։ Բայց մենք կանք ու այդ լինելուն, անկախ մնալուն, ինքնիշխան ապրելուն, ազատ լինելուն այլընտրանք չկա՛։

Հայաստանի անկախ Հանրապետությունը, ՀՀ Ազգային բանակը գերագույն արժեքներ են։
Հիշե՛ք, հպարտացե՛ք, փայփայե՛ք։