Ինչպես հաղորդում է РИА Новости-ին հետախուզում է հայտարարվել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Հետախուզում հայտարարել է ադրբեդջանակն կողմը։
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «1988-ի փետրվարից նշյալ անձինք ազգային թշնամանքի, ադրբեջանական ու հայ ժողովուրդների միջև ատելության հրահրման նպատակով Ղարաբաղում գումարել և անցկացրել են ազգությամբ հայ աշխատակիցների ժողովներ կազմակերպություններում ու հիմնարկներում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալելու մտադրության մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր այդ հարցով ՀՀ Գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»: