Հայտնի մարդկանց շարքից ֆեյսբուքյան էջը հերթական գրառումնէ  կատարել։
 
 
 
Ֆրանսիայում Հայ աղջկա և թուրք երիտասարդի պատմությունը արժե բոլորը կարդան, թե ինչ արեց հայ աղջիկը նրա հետ:
Այս դեպքը Փարիզի Սորբոն համալսարանում է տեղի ունեցել։
Հայուհի Աննան գերազանցությամբ ավարտելով ՀՀ-ում գործող Ֆրանսիական համալսարանը մեկնում է Փարիզ, մագիստրատուրան շարունակելու Սորբոնի համալսարանի ընկերաբանական բաժնում։ Միջազգային խմբում, ուր սովորում էր Աննան կային տարբեր ազգի ներկայացուցիչներ, այդ թվում նաև թուրք երիտասարդ, և ում անունը Ալի էր։ Ծնունդով Արցախից Աննան շատ զուսպ ու հավասարակշռված աղջիկ էր, միշտ գիտեր ինչպես վարվել տարբեր իրավիճակներում ու երբեք թույլ չէր տալիս, որպեսզի զգացմունքները հաղթեն սառը դատողությանը։
 
Նա կենտրոնացած էր իր ուսումնառության առարկայի վրա ու չէր սիրում հավաքույթների մասնակցել, գնալ ակումբներ, պարահրապարակներ ու այդպիսի տեղեր: Ամիսները գլորվում էին ու խորհրդավոր և զուսպ Աննան գնալով ավելի էր տպավորվում թուրք Ալիի մոտ, ով չէր իմանում Աննայի ազգության մասին։
Աննան դասընթացների երբեք չէր սիրում խոսել իր անձնական կյանքից ու երբեք էլ առիթ չէր ստեղծվել, որ նա հայտարարեր իր ազգության մասին։
Թուրք երիտասարդը միշտ դասերին ներկա էր լինում, երբ իմանում էր Աննան գալու է։ Ալիպ վերջնականապես սիրահարվել էր գեղեցկուհի սևահեր հայուհուն։ Մի օր թուրք տղան մոտենում է Աննային ու խոստովանում, որ սիրհարված է նրան։ Աննան քարացած հայացքով նայում է նրան, 1 վարկյան լռում ու ասում թուրքին սուր յաթաղանի նման կտրող երեք բառ՝ ես հայ եմ ։
Թուրք երիտասարդը շփոթվում է ու զայրացած գոռում․ «Դու չես կարող կեղտոտ հայ լինել, գրողը տանի քեզ», որից հետո շպրտում է հայուհու ձեռքի գրքերն ու նրան հր ելով հեռանում։
 
Աննան ոչինչ չի պատասխանում, նա գիտեր, որ թուրքը մի օր իր կողմից կստանա պատշաճ պատասխան իր ասած «կեղտոտ հայ» արտահայտության համար։ Այս դեպքից 4 օր անց դասախոսը ազգերի մասին ազատ նյութ է տալի ուսանողներին, որ նրանք ուսումնասիրություն պատրաստեն ու ներկայացնեն։ ներկայացման օրն Ալին ճոխ ու բովանդակալից նյութ է պատրաստում Թուրքիայի մասին ու ներկայանում բեմից, թե ինչ հարուստ ու հզոր երկրից է նաև իր ելույթի ողջ ընթացքում հայացքը լկտիաբար Աննայից չի կտրում։ Ալիից հետո Աննան ձեռք է բարձրացնում, որ մոտենա բեմ ու ներկայացնի իր աշխատանքը։
Վստահ քայլերով հայուհին մոտենում է ամբիոնին ու սկսում իր ելույթի խոսքը հետևյալ նախադասությամբ․
«Բարեբախտաբար, ես թանգարանում ներկայացված վերջին հայը չեմ, այլ Ցեղասպանությունից փրկված ու աշխարհով մեկ սփռված տաս միլիոն հայերից մեկը, ով եկել է Ֆրանսիա սովորելու, ավելի լավ մասնագետ դառնալու ու հայրենիք վերադառնու նպատակով»։
Ու Աննան սկսում է պատմել Հայոց Ցեղասպանության մասին, իր ուսումնասիրության մեջ ներկայացնելով դաժանության բոլոր դրսևորումները, որոնք եղել են թուրքերի կողմից հայ կանանց, մանուկների, տղամարդկանց և ծերերի հանդեպ։ Դահլիճը քարացած լսում էր, իսկ հայուհին արիաբար ու սառնասիրտ կերպով նայում էր Ալիին և շարունակում փաստերով պատմել մարդկության ամենամեծ ոճրագործություններից առաջին-ի մասին։
Ելույթն ավարտելուց հետո Աննան խնդրում է բոլորին կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այդ պահին թուրք Ալին կարմրած և ճնշված դուրս է գալիս լսարանից։ Ելույթը ավարտվում է լսարանում ներկա գտնվողների բարձր ծափահարություններով։
Այսպես հայուհին հիշեցնում է թուրքին իր ով լինելը։ Ոչինչ ու ոչ ոք չի մոռացվել ու չպետք է մոռացվի, որովհետև կարճ հիշողություն ունեցող ազգերի ճակատագիրը միշտ մշուշոտ է։