ԱՀ-ի հաղորդմամբ ՀՀ-ում արդեն գրանցվել են «օմիկրոն»շտամով վարակվածների դեպքեր։ Իսկ որո՞նք են «օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշները։

 

 

  • կոկորդի ցավ,
  • քթից արտահոսք,
  • չորհազ
  • գոտկատեղի ցավ (գաղտնի ախտանիշ):

 

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը:

 

 

Ուստի, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:

 

Սակայն կան նաև այլ ախտանիշներ։ Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով ITV Lorraine հեռուստաալիքի հեռարձակմանը կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի անսովոր ախտանիշ, որը միայն գիշերն է ի հայտ գալիս։ 

Բժիշկները հայտնել են գիշերային քրտնարտադրության ավելացման վերաբերյալ վարակված պացիենտների բողոքների մասին։

 

 

 

Եթե սկզբում կորոնավիրուսով վարակման նշան էր համարվում անընդհատ հազը, բարձր ջերմությունը եւ հոտի ու համի կորուստը, ապա այժմ պացիենտների մոտ սկսել է քիթը հոսել, գլխացավ, հոգնածություն, կոտրտումներ եւ մարմնի ցավեր, ինչպես նաեւ գիշերային քրտնարտադրություն ի հայտ գալ։