Ինչպես հայտնում է Daily Mail-ը Թաիլանդում 22-ամյա տղան քնել է` լիցքավորման դրված բջջային հեռախոսը կողքին դրած: Անհասկանալի պատճառներով` սարքավորումը նրան մшհшցու հոսանքահարել է: 

Երբ բարեկամը եկել է տղայի տուն, նա չի արձագաքնել, չի բացել դուռը և հեռախոսազանգերին չի պատասխանել:

Վերջինս կոտրել է բնակարանի դուռն ու երիտասարդին մահացած գտել սեփական անկողնում:

 

 

Նշվում է, որ նա ստացել էր բազմաթիվ այրվածքներ: Բարեկամը կանչել է ոստիկաններին և շտապօգնությանը: Պարզվել է, որ երիտասարդը մшհшցել էր բարեկամի ժամանելուց դեռևս 5 ժամ առաջ: Բջջային հեռախոսն այդ ժամանակ էլ միացված է եղել հոսանքին: