Հայկ Տորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Հարգելի քաղաքացիներ, ձեր տոնը շաքարով կտրեմ, պարզապես հարկ եմ համարում հրատապ տեղեկացնել, որ հիմնականում Երևան քաղաքի բազմահարկ բնակարանների բնակիչները լինեն չափից ավելի զգոն. 

շքամուտքերում եթե նկատեք «բժշկական դիմակով և ձեռնոցներով» անծանոթ մարդկանց, ապա անմիջապես հասկացեք, որ նրանք բնակարանային գողեր են, ընդամենը մեկ ժամ առաջ էլ մեր բակում «Դավթաշեն վարչական շրջանում» նման կասկածելի դեպք է գրանցվել, իսկ օրեր առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում, ընկերներիցս մեկի շքամուտքում։ Վերը նշված գողերը նախ կարողանում են մուտք գործել մուտք, հետո փորձում են դռները թակել, «նաև կարողանում են փակ դռներ բացել», օրինակ մեր բակի բնակչի դուռը թակել են, երբ ներսից հարցրել է, թե ով է, ասել են, ձեր մուտքի էս ինչն է, պարզապես անուն են տվել, իսկ դուռը բացելուց հետո ինչ կլիներ, Աստված գիտի.. Երբ արդեն մենք նկատեցինք, կարելի է ասել նրանք պարզապես փախուստի դիմեցին.. 

Հարգելի քաղաքացիներ, բնակարանային գողերը առիթից օգտվում են, որ երկրում համաճարակ է ու շքամուտք մտնելուց դիմակ կրելը ձևացնում են որպես կանոն, բայց բոլորիս է հայտնի, որ երիտասարդները նույնիսկ հանրային վայրերում են զլանում դիմակ կրել, ուր մնաց շքամուտքերում. այնպես որ խնդրանք. եղե՛ք զգոն, հորդորե՛ք ձեր հարևաներին նույնպես լինեն զգոն և կասկածելի իրավիճակում անհապաղ դիմեն կամ հարևանների օգնությանը, կամ համապատասխան կառույցներին, մինչև տեսնենք վերջը ի՞նչ է լինելու։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք։