Նազալային պատվաստանյութը մարդկանց կպաշտպանի ոչ միայն COVID-19-ի «Օմիկրոն» շտամի ծանր ձևերից, այլեւ՝ կորոնավիրուս վարակից: Այս մասին ասել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

 

«Իհարկե, նազալային պատվաստանյութի զանգվածային կիրառման հնարավորությունը թույլ կտա մարդկանց պաշտպանվել ոչ միայն «Օմիկրոն»-ի ծանր ձեւերից, այլեւ՝ վարակվելուց»,- ասել է նա: Բացի այս, Գինցբուրգը նշել է, որ նազալային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են։

Տեղեկացնենք, որ Գինցբուրգը նշել էր, որ Գամալեայի կենտրոնը մշակում է COVID-19-ի դեմ պատվաստանյութ, որն ունենալու է երկու բաղադրիչ։ Մասնագետի խոսքով, կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութը Ռուսաստանում 3-4 ամիս անց հասանելի կլինի։

Ս.Հ.