Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է առաջիկա օրերի եղանակի տեսանությունը։

 ՀՈՒՆՎԱՐԻ 24-29
 
 
 Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն:
 
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի, 28-ի գիշերը և առավոտյան ժամերին, 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, 24-ին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն հունվարի 25-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով: